Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կրեմլի պաշտոնական կայքը ևս հայտնում է, որ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այց կկատարի Մոսկվա:
«Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում մի շարք առանցքային հարցեր կքննարկվեն, կդիտարկվի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացը: Ակնկալվում է, որ միջազգային և տարածաշրջանային ակտուալ հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակվեն»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Պուտինը կմեկնի Բաքու:






























