
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս-Քրիստի քաղաքի “American Bank Center”-ում տեղադրված ռինգում կիսաթեթեւ քաշային կարգում վերջապես կկայանա Վախթանգ Դարչինյան-Նոնիտո Դոներ ռեւանշ մենամարտը։ Նույն օրը նույն վայրում առաջին միջին քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոնի գոտու համար, որը վերցվել է ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովից, կպայքարեն ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վանես Մարտիրոսյանն ու դարձյալ ԱՄՆ-ն ներկայացնող Դեմիտրիուս Անդրադեն: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Վախթանգ Դարչինյանը ներկայացնում է Հայաստանը։