
Երևան-Սանկտ Պետերբուրգ ավիաչվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում` ուղևորներից մեկի մահվան պատճառով, –հայտնում է НТВ-ն: Ուղևորը տառապում էր լուրջ հիվանդությամբ և մեկնում էր Սանկտ Պետերբուրգ բուժում ստանալու համար: Երբ 44-ամյա տղամարդը իրեն վատ է զգացել, ինքնաթիռի անձնակազմը փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն ապարդյուն: Տղամարդը մահացել է մինչև վայրէջքը:
Հարկադիր վայրէջքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով երեկ 16:00-ին, օդանավը շարունակել է թռիչքը 20:00-ին: