Goal.com-ն իր ըներցողների շրջանում քվեարկություն է անցկացրել, որպեսզի պարզի, թե որ թվականին ծնված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականն է նրանց կարծիքով ուժեղագույնը:
1989 թվականի թիմի կազմում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 27-ամյա ֆուտբոլիստը նշված է ենթահարձակվողի դիրքում:
Դարպասապահ – Յասպեր Սիլեսեն («Այաքս»)
Պաշտպաններ – Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Այմեն Աբդենուր («Վալենսիա»), Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»)
Կիսապաշտպաններ – Աքսել Վիտցել («Զենիթ»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դ.)
Հարձակվողներ – Գարեթ Բեյլ («Ռեալ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Պյեր Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դ.):