Պոլսահայ շախմատիստ Սարվեն Չակմակը Ստամբուլի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 121 մասնակիցների մեջ բաժանել է 2-7-րդ տեղերը: Սարվենը կես միավոր է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք գրոսմայստեր Մուստաֆա Իլմազին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել երեւանցի շախմատիստ Սարգիս Վ. Մանուկյանին, փոխանցում է Armchess-ը։