Նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում անրադառնալով Ազատության հրապարակում եւ դրա մերձակայքում տեղի ունեցած բախումներին ասաց. “Գիտեք ոնց, եթե երկրի իշխանությունները քաղաքակիրթ ճանապարհով չեն ձեւավորված, եթե քաղաքակիրթ պայքարը այս իշխանությունները նոր շունչ առած խեղդում են օրորոցում, բնական է, այս պայքարի ձեւն էլ է քաղաքակիրթ ոչ քաղաքակիրթ երկրում: Շանթ Հարությունյանը 88-ից սկսած քիչ ավանդ չի ունեցել եւ այս տարիների ընթացքում նա իր պայքարը հանուն արդարության միշտ տարել է: Եւ եթե իշխանությունները չեն մնածում ժողովրդի ապագայի մասին, կարգուկանոն չի գործում, մարդը չի կարողանում օգտվել իր սահմանադրական իրավունքից, ուրեմն, բոլոր պայքարի միջոցներն արդարացված են այս անօրեն իշխանություններից ազատվելու համար եւ նա անճարությունից դրդված ընտրեց այս ձեւաչափը: Եւ թող ոչ ոք չմեղադրի նրան: Նա իմ քաղբանտարկյալ ընկերն է, ընկերն էլ կմնա”:
Թող ոչ ոք չմեղադրի Շանթին. Սասուն Միքայելյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ