Ինձ համար տարակուսելի է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները չեն ստանձնում քաղաքացիների առաջնորդի պատասխանատվությունը. քաղաքագետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը ելույթով հանդս եկավ և «Սասնա ծռեր» -ի տղաներին արդեն ահաբեկիչ որակեց: Նախագահը իր ելույթում նաև խոսեց առաջիկայում ձևավորվող Ազգային համաձայնության կառավարության մասին :  Արդյոք այս ամենից հետո արմատական փոփոխություներ կլինեն, թե Սերժ Սարգսյանն ակնարկում էր խորհրդարանական ընտրություններից հետո սպասվելիք փոփոխությունների մասին:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ: «Ես չեմ կարծում, որ դեպքերի հաջորդ օրն` ամսի 17-ին, ԱԱԾ-ի կողմից տարածած հաղորդագրությունն անզգուշություն էր և չեմ կարծում, որ նման բաները համաձայնեցված չլինեին բարձրագույն ղեկավարության, տվյալ պահին Սերժ Սարգսյանի հետ: Մի փոքր ուրախալի էր, որ ԱԱԾ-ն հանրային ընդվզումից հետո ձեռնպահ մնաց ահաբեկիչ բառից: Եվ ցավալի է, որ տղաների հանձման օրը ԱԱԾ-ն դարձյալ օգտագործում է այդ բառը»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Զրույցի մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս