ԵՀԽ-ն բանաձեվ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովի երեկվա նիստում շուրջ 345 եկեղեցիների 3000 պատվիրակները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունել են հատուկ բանաձևը, այս մասին տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը՝ հղում կատարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգին։
Բանաձևը արդյունքն էր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների պաշտոնական դիմումների, ինչպես նաև ԵՀԽ-ի կենտրոնական կոմիտեում Հայ եկեղեցու նվիրակների հետևողական աշխատանքի: 
Այդ բանաձևով, ըստ հաղորդագրության, որոշվել է 2015 թվականի ապրիլի 24-ի շրջանին Ժնևում կազմակերպել միջազգային կոնֆերանս ԵՀԽ-ի անդամ եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ, այդ կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնևի Մայր տաճարում, կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար:
Մանրամասները՝ “Ազատություն” ռադիոկայանում




Լրահոս