Երևանի բնակիչները յուրաքանչյուր հինգշաբթի կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիները կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Այն իրականացվում է յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից: Ըստ այդմ, բնակիչների հետ տեղերում հերթական հանդիպումները կկայանան վաղը` օգոստոսի 4-ին»:




Լրահոս