
Շվեյցարացի գեղանկարիչ Ալբերտո Ջակոմետտիի “Դիեգոյի մեծ գլուխը” բրոնզե քանդակը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է 50 մլն դոլարով: Կիսանդրին աճուրդում համարվում էր իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի վարպետների ստեղծագործությունների տորգերի գլխավոր լոտերից մեկը, որտեղ քանդակված է Ջակոմետտիի եղբայրը: 1955թ. ձուլված 65 սմ բարձրությամբ քանդակը պատկերում է վարպետի եղբորը՝ Դիեգոյին: Հայտնի է, որ նա եղել է Ջակոմետտիի սիրելի բնորդը: Քանդակը 1980-ից մինչ օրս գտնվել է մասնավոր հավաքածուում: