
Ժիրայր Սէֆիլյանի եղբայր Թորոս Սէֆիլյանը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել: ««Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել, նա այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց է թողնվել: Այս պահիս այսքանը»-հայտնում է Թորոս Սէֆիլյանը:

Հավելենք, որ ավելի վաղ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում Գևորգը պատմում է գնդում հայտնվելու հանգամանքների մասին: