“Օրեր առաջ գյուղատնտեսական քոլեջ են այցելել ԲՀԿ-ական մի քանի ակտիվիստներ և որոշ ուսանողների հետ “կոնֆիդենցիալ” զրույց ունեցել՝ ասելով, որ ամսական հարյուր հազար դրամ են տալիս, ուզում ես՝ մենակ դու ծախսիր, ուզում ես՝ կիսվի, “բայց երբ ասենք՝ միտինգ է, համերգ է, ժողով է, միջոցառում է, պետք է գաս՝ 5 հոգի հետդ վերցրած”։
Հիշեցնենք, որ այսօր Արարատում տեղի է ունենալու ԲՀԿ նախընտրական հանրահավաքը, որը սկզբում նախատեսում էին անել նույն հրապարակում, որտեղ ՀՀԿ-ն է հանրահավաք անելու, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրահավաքի տեղակայումն ու նշանակությունը փոքր-ինչ փոխվել են. անելու են բակային հավաք և հրապարակի մյուս հատվածում։ Երեկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, ցավոք, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի առավել մանրամասն ճշտեինք այսօրվա սցենար”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։