
Երեկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը “Հրապարակ”-ի թղթակցին պատմել է, թե նախօրեին ինչ խայտառակ բարեգործություն է արել Տարոն Մարգարյանը։ Որոշել են Ուսուցչի օրվա շրջանակներում, որից արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, պարգևատրել երևանյան դպրոցների, հավանաբար՝ լավագույն, ուսուցիչներին։ Սակայն այդ ընտրությունը վստահվել է դպրոցների տնօրեններին։ Նախապես ասել են, թե պարգևատրման արարողություն է լինելու, որին ընտրյալները պետք է ներկայանան անձնագրերով։ Դպրոցների տնօրեններին թվացել է, թե պատվոգրեր են բաժանելու, և միջոցառում է լինելու, բայց իրականում նրանց հավաքել են Տերյանի անվան դպրոցի մի անշուք դասասենյակում և պահանջել անձնագրերով մոտենալ ու ստանալ ծրարներ։ Ով էլ որ անձնագիրը մոռացած է եղել, իրենց ներկայությամբ զանգահարել է տուն և ճշտել անձնագրի տվյալները, որպեսզի տեղում գրանցվի, ապա ստորագրություն վերցնելուց հետո միայն ուսուցիչներին են հանձնվել 30 հազար դրամ պարունակող ծրարները։
Ավագ սերնդի ուսուցիչները դեժավյու են ապրել այս արարողությունից, վերհիշել են 90-ականների դառն օրերը, երբ ժամերով կանգնում էին հումանիտար օգնություն՝ լոբի, բրինձ, ձեթ ստանալու համար։
Մանրամասներն այսօրվա համարում