ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հրավիրել արտահերթ նիստ, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պատգամավորներին ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի տակ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել քննարկումները:
Նշենք, որ այս պահի դրությամբ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ համաձայնել է ստորագրել 14 պատգամավորներ: Նրանք են՝
1. Նիկոլ Փաշինյան
2. Թեւան Պողոսյան
3. Զարուհի Փոստանջյան
4. Լեւոն Զուրաբյան
5. Խաչատուր Քոքոբելյան
6. Ռուբեն Հակոբյան
7. Ալեքսանդր Արզումանյան
8. Ստեփան Դեմիրճյան
9. Լյուդմիլա Սարգսյան
10. Վարդան Օսկանյան
11. Էլինար Վարդանյան
12. Ստեփան Մարգարյան
13. Վահե Հովհաննիսյան
14. Տիգրան Ուրիխանյան
15. Հեղինե Բիշարյան
16. Հովհաննես Մարգարյան
17. Մհեր Շահգելդյան
18. Լեւոն Դոխոլյան
19. Իշխան Խաչատրյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարի տեղեկացմամբ` Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ բացի իրենից պատրաստ են ստորագրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արմեն Ավետիսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահագն Մախսուդյանը:
Հավելենք, որ եթե Փաշինյանը կրկնի նախաձեռնությունը, անհրաժեշտ 25 պատգամավորներից Էդմոն Մարուքյանը, Հրանտ Բագրատյանը ու Միքայել Մելքումյանը կմիանան, որոնք արտերկրում են, եւ 7 հոգի էլ` ԲՀԿ խմբակցությունից: Անհրաժեշտ կլինի «պեղել» եւս 16 պատգամավոր, որպեսզի արտահերթ նիստը կայանա:




Լրահոս