Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթի էկոնոմ դասի ավիատոմսեր է ձեռք բերել 1 մլն 299 հազար դրամ արժողությամբ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը հուլիսի 12-15-ը Երևան-Մոսկվա-Երևան չվերթի էկոնոմ դասի 4 ավիատոմս է ձեռք բերել 1 մլն 299 հազար դրամ արժողությամբ։ Ու թեև տոմսերի ընդհանուր արժեքը նշված է, նշված չէ, սակայն, թե ինչ արժի յուրաքանչյուր տոմսը։

Հետաքրքիր է նաև, որ ոստիկանությունն այդ գնումը բաժանել է երկու մասի՝ 3 տոմս առանձին, մեկը առանձին։ Իսկ ընդհանուր գումարից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր տոմսը ձեռք է բերվել 324 հազար դրամով։ Թեև չի բացառվում, որ երեքը էժան գնով է ձեռք բերվել, իսկ այն առանձին մեկը ավելի թանկ, ինչպես  սովորաբար լինում է պետական գումարներով ավիատոմսեր ձեռք բերելու դեպքում։ Ամեն դեպքում, Երևան-Մոսկվա-Երևան  չվերթի էկոնոմ դասի մեկ տոմսի համար 324 հազար դրամը չափազանց թանկ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կարժենա այդ տոմսը, եթե այն ձեռք բերենք վաղը օգոստոսի 5-8-ի համար։ Պարզվեց արժեքը 240-300 դոլարի կամ 115-145 հազար դրամի սահմաններում է, այսինքն կրկնակի-եռակի էժան: Այս դեպքում կարծիք կա, որ գերատեսչություններն ավիատոմսեր վաճառող գործակալությունների հետ համաձայնեցրած պետբյուջեից գումարներ են քերում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս