
Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 17-ին վիրավորված ոստիկանի վիճակը երեկ բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր էր:
ArmLur.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիթ Հայթայանը նշեց, որ այսօր արդեն նրա մոտ դրական դինամիկա է նկատվում, սակայն վիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր:
Տեղեկացնենք, որ ոստիկանը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում: