Ալիևը շնորհավորել է Օբամային և հույս հայտնել, որ ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ալիևի նամակում ասվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները բազմակողմանի և սերտ կապեր ունեն, որոնք հիմնված են բարեկամական հարաբերությունների վրա: Մեր երկրները հաջող և արդյունավետ շարունակում են զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի հիմքով համագործակցությունը»:

Ալիևն իր նամակում նաև հույս է հայտնում, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:




Լրահոս