Քննիչը յուրացրել է քաղաքացու զգալի չափերով գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ ,Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով եւ հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի “ՄԱԶ” մակնիշի վերամբարձ կռունկը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացրած քննիչը չի վերադարձրել եւ յուրացրել է քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված բջջային հեռախոսը եւ 50 000 դրամ գումարը: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս