ՀՀԿ-ականին էլ են «քցում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը փորձում է դատարանների միջոցով վերադարձնել իր գումարները, սակայն առաժմ ապարդյուն:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորին պատկանող ընկերությունը 2016 թվականի փետրվարի 18-ին դիմել է Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Կեոգրուպ» ՍՊԸ-ից գանձել 4 միլիոն 630 հազար դրամ, փետրվարի 29-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Սեյֆ Փարթներս» ՍՊԸ-ից գանձել 4 միլիոն 835 հազար դրամ, իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում էլ պահանջում է «Հեվա Բիզնես Գրուպ» ՍՊԸ-ից 452 հազար դրամ բռնագանձել: Մի խոսքով, չնայած ՀՀԿ-ական է, բայց միեւնույն է՝ իրեն էլ են «քցում»:




Լրահոս