Տաջիկստանում ռուսական 201-րդ ռազմաբազան հաստատել է ռուս զինծառայողի մահվան մասին լուրերը, ով պայմանագրային զինվորական ծառայություն էր անցնում երկրի հարավում Խաթլոնսկի շրջանի Կուրգան-Տյուբե քաղաքում, փոխանցում է BBC-ն:
Նախնական տեղեկություններով՝ ռուս զինծառայողը սպանվել է ծեծկռտուքի արդյունքում: Հաղորդվում է, որ տեղի բնակիչների և նրա միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, որը ծեծկռտուքի է վերածվել: Վիճաբանության պատճառները չեն հաղորդվում:
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: