![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/57a2493ca781b642e0aec6a6.png)
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են Անթալիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների ցույցի ժամանակ տեղի ունեցած պայթյունի մասին:
Պայթյունի պատճառը ինքնաշեն ռումբն է եղել, որը տեղադրված է եղել նստարանի վրա, փոխանցում է CNN Turk-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակից 150 մ հեռավորության վրա, որտեղ անց է կացվել կառավարության կողմնակիցների ցույցը: 2 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: