Դիլիջանում թմրանյութ պահելու համար բերման են ենթարկել երեք անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 5-ին, ժամը 02.20-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Դիլիջանի քաղաքային լճի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ք.-ին` իր   “Ֆորդ-Տրանզիտ”  մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ` 1982 թ. ծնված Վանո Ք.-ին ու 1985 թ. ծնված Դավիթ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վարդան Ք.-ի ավտոմեքենայի մոխրամանի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է թղթով փաթեթավորված 1,3 գ կշռով չորացված, մանրացված, “մարիխուանա” թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նոյեմբերի 6-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Ք.-ն իր մոտ պահվող թմրանյութից նույն օրն իր ավտոմեքենայում հյուրասիրել է Վանո Ք.-ին եւ Դավիթ Ա.-ին, որոնք էլ ծխելու միջոցով օգտագործել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 266 հոդվածի 1-ին եւ 268 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Վարդան Ք.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս