ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի վերջին կայցելի Թուրքիա, փոխանցում է Hürriyet-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները պլանավորում են Պետդեպարտամենտի ղեկավարի հետ քննարկել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետևանքները, ինչպես նաև հերթական անգամ պահանջել ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Վաշինգտոնի առաջին ներկայացուցիչը, ով այցելել է Թուրքիա ապստամբությունից հետո, եղել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: