Ցանկացած բանակցային գործընթացում զիջումներ լինում են, բայց դա չպետք է հասկանալ որպես ճնշում. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ մի բան է զարմացնում. անընդհատ խոսվում է, որ հայկական կողմերը ինչ-որ տարածքներ պետք է տան: Միթե հայտարարություն եղե՞լ է Ադրբեջանի կողմից, որ իրենք պատրաստ են իրենց կողմից գրաված ԼՂՀ տարածքները վերադարձնել, եթե ոչ, ապա ինձ համար անհասկանալի է, որ խոսում են միակողմանի զիջումների մասին: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերի բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է զիջումներ, որպեսզի կողմերը մերձենան, բայց դա չպետք է հասկանալ ճնշում», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս