ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ կրճատվել են հարյուրավոր բանտարկյալների անազատության ժամկետները, փոխանցում է BBC-ն:
ներում է շնորհել 214 դատապարտյալի: Նրանցից 67-ը ցմահ դատապարտված էր, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Ներում շնորհվածներից գրեթե բոլորը կապ ունեն թմրանյութերի շրջանառության ոլորտում հանցագործությունների հետ, իսկ մի քանիսը մեղավոր են ճանաչվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու մեջ:
Ազատ արձակվածներից մեկը մտադիր էր 5 կգ կոկաին ձեռք բերել:
Ներում շնորհվածների մեծամասնությունը կլքի բանտերը 2016թ. սեպտեմբերի 2-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: