Այժմ մի խումբ լրագրողներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց և սպասում են, որ արդեն հրաժարական տված դատախազը՝ Գևորգ Կոստանյանը, դուրս գա և պարզաբանի, թե ինչ առողջական խնդիրների մասին է խոսքը, որը ստիպեց նրան հրաժեշտ տալ պաշտոնին:
Սակայն դատելով ստեղծված իրավիճակից, կարելի է ասել, որ այլևս նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը մտադիր չէ դուրս գալ, պատասխանել լրագրողների հարցերին:
Ըստ ամենայնի նա դատախազության շենքից դուրս գալիս նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի նման չի համբուրի դատախազության շենքի դուռը:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսփյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո, շենքը լքելիս համբուրել էր դատախազության շենքի դուռը: