
Ոոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կամո Վ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը բաց դռնից մուտք գործելով` մի բնակարանից գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: