Չնայած նրան, որ Հայաստանում պատանդների հետ կապված իրավիճակը հանդարտվեց, բնակչությունը շարունակում է դժգոհել երկրի կառավարությունից: Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի հոդվածում:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ի իրադարձություններից հետո դիմեց ժողովրդին և խոստացավ բարեփոխումներ և դրական փոփոխություններ կատարել, սակայն մարդիկ կասկածով են վերաբերվում նրա այդ խոստումներին»,-ասվում է հոդվածում:
ԼՂ հակամարտության ապրիլյան շիկացումը լուրջ հարված հասցրեց Սարգսյանի իմիջին, հայտնում է Stratfor-ը:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ վերջին ցույցերը կառավարության դեմ ամենախոշոր ցույցերից էին: Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանում երկրի նախագահի դեմ ցույցերի աճ է ակնկալվում: