ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կքննարկեն երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծիքների լուրջ փոխանակում է սպասվում ՝ կապված այն բանի հետ, թե ինչ տեմպերով և ինչ հետևողականությամբ է իրականացվելու մեր հարաբերությունների կարգավորումը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Էրդողան ցանկություն էր հայտնել Պուտինի հետ քննարկել Սու-24-ի պատճառով առաջացած ճգնաժամը: