ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Հիշեցենենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գեւորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է եւ ինքը օգոստոսի 4-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: