
Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «ժողովուրդ»-ը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել, թե ըստ իրենց՝ այս հանդիպումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա:
«Ցանկացած նման հանդիպում արժեւորում ենք, որովհետեւ այսպիսի հանդիպումները միանշանակ դրականորեն են ազդում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ բանակցային միջոցով կարգավորմանը: Ադրբեջանը այնքան է դեստրուկտիվ իրեն պահում, որ դժվար է ակնկալել շուտափույթ լուծում կամ առաջընթաց»,- պատասխանեց Բաբայանը: