
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ Հայաստանի ընտրանին 4:0 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ: Հայաստանի ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:
Դանիելյան – Վորեկ՝ 1-0
Մկրտչյան – Դվորակովսկա՝ 1-0
Գալոյան – Բարտել՝ 1-0
Կուրսովա – Տոմա՝ 1-0