
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը չկարողացավ ռևանշի հասնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների նկատմամբ: Մենամարտի 9-րդ ռաունդում Վիկը նոկաուտի է ենթարկվեց:
Դոները շարունակեց հարվածների շարքը, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանն ու Նոնիտո Դոները հանդիպել էին 2007-ին, երբ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ էր տարել մինչ այդ պարտություն չկրած Վիկ Դարչինյանի նկատմամբ: