
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օգոստոսի 5-ին կայցելի Թուրքիա: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի տարածած հաղորդագրության մեջ:
«Նախագահ Էրդողանի հրավերով օգոստոսի 5-ին Թուրքիա կայցելի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այցի ընթացքում նախագահները տետ-ա-տետ հանդիպում կունենան, ինչպես նաև բանակցություններ պատվիրակության կազմում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Մեր ռազմավարական գործընկեր Ղազախստանի հետ կքննարկվեն բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև թուրքալեզու պետությունների համագործակցության Խորհրդի գործունեությունը»,-հավելել են Էրդողանի ադմինիստրացիայում: