
Արարատի մարզի Արարատ քաղաքում երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածուն` Հայկ Հայկյանը:
ԿԸՀ նախնական տվյալներով՝ Հայկյանը ստացել է 4544 քվե, իսկ նրա մրցակիցը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը` 4214 քվե: Իսկ Նշավան համայնքում ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը ստացել է 427 քվե, իսկ նրա մրցակից, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը` 209 քվե:
Պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 8921 ընտրող` գրանցված 13 հազար 218-ից:
Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել էին ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:
Նշավանում եւս առաջադրվել էին երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը: