Այսօր Ստեփանակերտում անցկացվում է «Երևան Տարազ ֆեստ» երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջաննակներում:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը միջոցառման բացումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն նպաստելու Երևանի ու Ստեփանակերտի միջև մշակութային կապի ամրապնդմանը:
Հավելենք, որ փառատոնի բացմանը ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և այլ հյուրեր:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արցախ