Բակո Սահակյանն ընդունել է Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծին:
 
Երկրի ղեկավարը կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը` մշակութային, ճարտարապետական և հայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին այս ձեռնարկի իրականացմանն ակտիվորեն մասնակցելու համար` որակելով դա որպես համագործակցության լավագույն օրինակներից մեկը:
 
Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, “Արցախի ազատամարտիկների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս