Իրանում սպանել են արդյունաբերության փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ին Իրանում սպանել են արդյունաբերության, առեւտրի եւ լեռնարդյունահանման փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադիին: Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի հարավում, երբ Ռահմաթաբադին սեփական մեքենայով ընթանում էր Սաբալան հրապարակով: Նա մահացել է գլխին եւ կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքներից: Ըստ ոստիկանության՝ կրակոցներն արձակել է Ռահմաթաբադիի ուղեւորը, քանի որ մեքենայի ապակիներից ոչ մեկը վնասված չի եղել,-գրում է BBC-ն:




Լրահոս