ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը անցած տարի 31 մլն 395 հազար դրամ արժողությամբ հողամաս է գնել: Նրա դրամական միջոցները 2015 թվականի վերջին կազմել են 35 մլն դրամ եւ 70 հազար դոլար: Աբրահամյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 2 մլն 672 հազար դրամի չափով:
ԿԲ նախագահի տեղակալի տիկնոջ՝ Ինգա Բոյաջյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 500 հազար դրամ եւ 15 հազար դոլար: Ի դեպ, նա անցած տարվա ընթացքում 11 մլն դրամ արժողությամբ ինչ-որ արժեթուղթ է գնել: Իսկ որպես եկամուտ Ինգա Բոյաջյանը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 490 հազար դրամ: