Այս օրերին ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքում We support Vardan Petrosyan անվամբ էջ է բացվել, որի հեղինակաները ստորագրահավաք են կազմակերպում պահանջելով`
Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված կալանքը` որպես խափանման միջոց, վերացվի, քանի որ համարում ենք, որ այն ապօրինի է: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք փաստացի չի ապացուցվել: Այն է.
135. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՚ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Ուստի պահանջում ենք խափանման միջոցը վերացնել միչև Վարդան Պետրոսյանի լիարժեք ապաքինումը:
Անուն, ազգանուն Մասնագիտություն Կոնտակտ Ստորագրություն
Նշենք, որ այսօր շամը 10:00-ից մինչև 19:00 լինելու է ստորոգրահավաք Թամանյանի արձանի մոտ: