ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դրամական միջոցներն, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 55 հազար դոլար եւ 32 մլն դրամ: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմել է 550 հազար դրամ: Իսկ նրա տիկնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարեսկզբին եղել են 370 մլն դրամ, որը տարեվերջին մնացել է 12 մլն դրամ:
Պատգամավորի տիկինը տարեսկզբին ունեցել է նաեւ 40 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 850 հազար դոլար: Տիկին Շամրիկը որպես եկամուտ հայտարարագրել է 12 մլն 900 հազար դրամի շահաբաժինը: Այլ կերպ ասած՝ Հարություն Ղարագյոզյանի կինը եւս մնացած պաշտոնյաների պես ամուսնուց հարուստ է: Ստացվում է, որ այն ժամանակ, երբ Ղարագյոզյանը խորհրդարանում ժամանակ է անցկացնում, նրա կինը բիզնեսով է զբաղվում, որ «տունը պահի»: