
Ներկայացնում ենք ձմերուկից պատրաստված աղանդեր, որը հիանալի լուծում կլինի ցանկացած դեպքում: Այսպիսի աղանդեր կարող է ուտել նույնիսկ նա, ով դիետա է պահում:
Սորբետը թարմացնող աղանդեր է՝ բազմադարյա պատմությամբ: Շատ հաճախ այն պատրաստում են մրգերից և հատապտուղներից, բայց շատերը սիրում են այդ ամենին ավելացնել նաև շոկոլադ:
Ինչ պատրաստել ձմերուկից
Պատրաստման կարգը
Ձմերուկը կտրատեք մանր կտորներով, ապա այն համապատասխան տարայի մեջ տեղադրեք և երկու ժամ պահեք սառնարանում:
Սառեցված ձմերուկը հարեք բլենդերով, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Ստացված զանգվածը թխման համար հատկացված տարայի մեջ լցրեք, ապա կրկին 2 ժամ պահեք սառնարանում:
Մատուցելուց այն պետք է պահել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի այն մի փոքր ետ գա: