ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ օգտատերեր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ պատրաստվում են դրամահավաք անցկացնել՝ Պավել Մանուկյանին եւ նրա որդուն աջակցելու համար: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ իմ հայ ժողովուրդ, այժմ մեր հերթն է ոտքի կանգնելու եւ աջակցելու, ինձ տեղեկացրեցին, որ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների ընտանիքը ունի աջակցության կարիք, կոչ եմ անում բոլորին, սփյուքում գտնվող մեր հայությանը, ընկերներիս, բարեկամներիս, նրանք ապացուցեցին, որ կյանք կտան մեզ համար, հերթը մերն է….. այսօր՝ առավոտյան 12:00-ից սկսած մինչեւ 03.08.2016թ. ժամը 23:00-ը, Ազատության հրապարակում կլինի դրամահավաք աջակցություն ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ընտանիքին»:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե երբ է կատարվում պտղատու ծառերի էտը: Ո՞ր ժամանակահատվածն է ճիշտ էտի գործընթացի համար:

Օնիկ Հովհաննիսյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին՝ օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պտղատու ծառերի էտի եւ ձեւավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Էտը եւ ձեւավորումը նպատակային այն միջոցառումն է, որը անմիջապես ներգործում է ծառի վրա եւ հնարավորություն է տալիս սննդանյութերի նպատակահարմար բաշխումը ծառի աճող եւ պտղաբերող օրգանների միջեւ, ուժեղացնել երիտասարդ ծառերի աճակալող ճյուղիկների եւ պտղագոյացումների զարգացումը, արագացնել նրանց անցումը ապրանքային բերքատվության շրջանը, ակտիվ վիճակում պահպանել ծառերի աճեցողությունը ու բերքատվությունը: Նշենք նաեւ, որ գոյություն ունեն էտի մի քանի ձեւեր եւ շիվերի կարճացում, նոսրացում, սաղարթի իջեցում եւ երիտասարդացում, որոնք կարող են կիրառվել առանձին եւ միաժամանակ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ առեւտրական կազմակերպությունում: Այս տարվանից տնօրինությունը կրճատել է իմ արձակուրդը մինչեւ 24 աշխատանքային օր, այն դեպքում, երբ անցյալ տարի ինձ տրամադրվել էր 29 օր: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք նման որոշումն օրինական է:

Լուսինե Շահնազարյան (49 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱՕ 159 հոդվածի՝ աշխատողների ամենամյա վճարվող արձակուրդը պետք է լինի 28 աշխատանքային օրից ավելի:
160 եւ 161 հոդվածներով առանձին կարգի աշխատողների համար նախատեսված են շարունակական եւ լրացուցիչ արձակուրդներ մինչեւ 35 օր, բացառիկ դեպքերում մինչեւ 48 օր, այդ թվում, օրինակ, ոչ նորմավորված աշխատանքային օրվա դեպքում: Այդպիսի արձակուրդի տրամադրման տեւողությունը եւ կարգը որոշվում է կոլեկտիվ պայմանագրերում եւ այլ արձանագրություններում՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն:
Եթե լրացուցիչ հնգօրյա արձակուրդը Ձեզ է տրամադրվել ՀՀ ԱՕ 160 եւ 161 հոդվածներով նախատեսված պատճառներից մեկի հիման վրա, եւ Ձեր պայմանագրի պայմանները մնացել են անփոփոխ, ապա Ձեզ լրացուցիչ արձակուրդից զրկելը անօրինական է:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:




Լրահոս