«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակելու համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկ պատգամավորական հարցում են պատրաստել և ուղարկել են արդարադատության նախարարին:
«Ցանկանում ենք բացատրություն ստանալ, թե օրենքի որ մասի համաձայն մեզ արգելվեց տեսակցել նրան: Կապ հաստատել չի հաջողվել, չի հաջողվում, որն ինձ համար մտահոգիչ է: Երբ անմեղ մարդը քաղաքական հայացքների համար հայտնվում է բանտում… իհարկե բանտապետը մեզ հետ ընդունեց շատ նորմալ», – նշեց նա:
Խաչատրյանը նշեց, որ ինքն ու Արմեն Մարտիրոսյանը ընկերներն են և Մարտիրոսյանին ճանաչում է որպես ազնիվ, չափավոր իր գործողություններով, հարգող օրենքը: «Բոլորը տեսել են ուղիղ եթերում նրա վարվելակերպը, նրա գործելաոճը, ասածը և պահվածքը: Նա չափավոր էր հանգիստ էր և օրենքի սահմանում էր ցույցերի ամբողջ ընթացքում: Թե ինչու ձերբակալման որոշում կայացվեց, ինձ համար անհասկանալի է», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Լիլիթ Շաբոյան