Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ զիջումները միակողմանի չեն լինելու, այսինքն ընդունվեց, որ զիջումներ այդուհանդերձ լինելու են և մենք գիտենք, թե ինչ զիջումների մասին է խոսքը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Արա Պապյանը:
«Մենք գիտենք ` ինչ զիջումների մասին է խոսքը: Սերժ Սարգսյանն ընդունել է, որ դա Կազանի փաստաղթի հիման վրա է լինելու, որտեղ խոսքը գնում է տարածքներ` միջանկյալ կարգավիճակի դիմաց, որը համարժեք չէ, քանի որ տարածքներն ապահովում են երկրի անվտանգությունը և մենք ավելի կմոտենանք պատերազմին, քան կհեռվանանք», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե Թովմասյան