Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»-ը փորձեց անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը: «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետեւ փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում:

Իսկապես այդպես է: Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով եւ ավելի նվազել է ալյուրի պահանջարկը: Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետեւ հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է»: Այսինքն՝ մի կողմից բնակչությունն արտագաղթում է, մյուս կողմից էլ Հայաստանում մնացածներն ավելի են աղքատանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս