
Նոյեմբերի 11-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող գրասենյակում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.21-ին, մարվել` 13.25-ին: “Ի-Էյջ-Էյ մենեջմենթ” երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի սերվերային սենյակում այրվել է էլ. վահանակ և մալուխ (1 գմ):