
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է որսը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխների դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շարունակում ենք ոչնչացնել «Իսլամական պետության» բարձրաստիճան առաջնորդներին և հրամանատարներին: Նրանցից ոչ ոք անվտանգության մեջ չի լինի, մենք կշարունակենք հետապնդել նրանց»,-ասել է Օբաման:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ «Իսլամական պետություն»-ը տարածքներ է կորցնում, սակայն պահպանում է ղեկավարելու հնարավորություններն ու ոգեշնչում հարձակումներ գործել:
Ավելի վաղ նա կոչ էր արել ուժգնացնել ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը բոլոր ճակատներում: