
Երևանի Ազատության հրապարակից օգոստոսի 4-ին ոստիկանությունը բերման է ենթարկել 27 քաղաքացու։ Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այդ անձինք բերման են ենթարկվել համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածի, այն է` ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը:
Կազմվել են համապատասխան արձանագրություններ, բերման ենթարկված 27 անձինք էլ ազատ են արձակվել: