Ոչ ոք չպետք է ո՛չ հաղթի, ո՛չ պարտվի Լեռնային Ղարաբաղում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

«Ռուսաստանը գիտակցում է այն պատասխանատվությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կրում են Հայաստանն ու Ադրբեջանը: Փոխզիջումը ենթադրում է օպտիմալ բալանս՝ տարածքային ամբողջականության սկզբունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև: Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն ընկած է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ուսերին: Մենք ողջունում ենք կառուցողական տրամադրվածությունը, որն առկա էր Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած վերջին հանդիպմանը»,-Regnum-ը մեջբերում է Պուտինի խոսքը:

Պուտինի խոսքով՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է լինի «համաձայնությունը, ըստ որի՝ կողմերից և ոչ մեկը չպետք է ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող լինի»: «Փոխզիջումները պետք է փոխադարձ լինեն»,-հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել «խնդրի լուծման այդ տարբերակը, և այլ միջնորդների հետ հակամարտության կարգավորման երաշխավոր լինել»:

 

Քրիստինե Պողոսյան




Լրահոս